Ֆրանսիայում ավելի քան 51 հազար տնային տնտեսություն առանց էլեկտրականության է մնում ուժգին քամիների եւ վատ եղանակի պատճառով, տարերքի հարվածներից մարդիկ են զոհվել, տեղեկացնում է Europe 1 ռադիոկայանը:

 

Դորդոն դեպարտամենտի 60-ամյա մի բնակչուհի զոհվել է ավտոտնակի տանիքի փլվելու հետեւանքով: Փրկարարները տվյալներով՝ տուժել է նաեւ 40-ամյա մի կին, որին ծանր վերքերով տեղափոխել են հիվանդանոց:

 

Ավելի վաղ արդեն հաղորդվել է զոհված մի կնոջ մասին, որի «անվավոր տան» տան վրա ուժգին քամուց տապալված ծառ էր ընկել:

 

Ֆրանսիայի ազգային օդերեւութաբանական ծառայությունը՝ Meteo France-ը, նախօրյակին եղանակային պայմանների վերաբերյալ նախազգուշացման բարձր՝ նարնջագույն մակարդակ է հայտարարել Ֆրանսիայի 96 դեպարտամենտներից 32-ում:

 

Քամու պոռթկումները, որոնց արագությունը Ֆրանսիայի առանձին տարածաշրջաններում հասնում է ժամում 124 կիլոմետրի, հանգեցրել են էլեկտրահաղորդման գծերի կտրվելուն, ինչին նպաստել են նաեւ տարերքի հարվածներից տապալվող ծառերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: