Ճապոնիայի հարավում ավելի քան 300 հազար տուն մնացել է առանց լույսի՝ «Գոնի» թայֆունի պատճառով: Երկրում չեղյալ են հայտարարվել ավիաչվերթները, որոշ շրջաններում տարհանում են մարդկանց: Հայտնի է 8 զոհերի մասին: Այս մասին տեղեկացնում է РЕН ТВ-ն:

 

 

Քամու արագությունը հասնում է վայրկյանում 71 մետրի: Օդերևութաբանները զգուշացնում են, որ ալիքի բարձրությունը կարող է ավելանալ և կոչ են անում կղզիների բնակիչներին խուսափել ծով դուրս գալուց:

 

 

Պրիմորիեյում «Գոնի» թայֆունի պատճառով հայտարարվել է բարձր զգոնության ռեժիմ: