ԱՄՆ-ի հարավ-արեւելքում ավելի քան 700 հազար տուն առանց Էլեկտրականության Է մնացել ձնաբքի պատճառով: Այդ մասին փետրվարի 13-ին հաղորդել Է CNN հեռուստաալիքը:

 

Հատկապես տուժել Է Հարավային Կարոլինայի նահանգը, որտեղ առանց լույսի Է մնացել 220 հազար տուն: «Եվրոնյուս» հեռուստաալիքի տվյալներով՝ տարերքի զոհ Է դարձել 13 մարդ: Ավելի վաղ հաղորդվել Էր անբարենպաստ եղանակի պատճառով ճանապարհատրանսպորտային պատահարներից 11 մարդու զոհվելու մասին:

 

Բացի այդ, ինչպես հաղորդել Է ABC News-ը, փետրվարի 13-ին չեղյալ Է հայտարարվել շուրջ 4,5 հազար ավիաչվերթ:

 

ԱՄՆ-ի հարավում ձյունամրրիկը անձրեւներ ու ձյան առատ տեղումներ Է բերել տարածաշրջան, ինչի հետեւանքով ճանապարհներին գոյանում Է հաստ սառցակեղեւ: Տապալվում են ծառեր՝ կտրելով Էլեկտրահաղորդման գծերը: Մի քանի նահանգներում արտակարգ դրություն Է հայտարարված: Անբարենպաստ եղանակի կապակցությամբ այսօր Վաշինգտոնում փակ են կառավարական հիմնարկներից շատերը: