Ավելի քան 70 հազար մարդ առանց էլեկտրաԷներգիայի է մնացել այն բանից հետո, երբ հունվարի 31-ին Կալիֆոռնիայի հարավային տարածաշրջաններում մոլեգնել են փոթորկալի քամիները, որոնք ուղեկցվում էին տեղատարափ անձրեւներով: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել են տեղական զանգվածային լրատվամիջոցները:
Դրանց տվյալներով՝ կիլոմետրերով էլեկտրահաղորդման գծեր են կտրվել Սան Դիեգոյի օկրուգում, ինչն էլեկտրամատակարարման դադարեցման Է հանգեցրել շուրջ 40 հազար մարդու համար: Հարեւան Լոս Անջելեսի օկրուգում առանց լույսի Է մնացել ավելի քան 30 հազար սպառող: Փոթորկալի քամիները, որոնց պոռթկումները գերազանցում են ժամում 120 կիլոմետրը, տապալել են տասնյակ ծառեր եւ վնաս հասցրել մի շարք շենքերի: Արդեն հայտնի Է տարերքի առնվազն մեկ զոհի մասին:
Տեղատարափ անձրեւների պատճառով իշխանությունները նախազգուշացումներ են տարածել մի քարք շրջաններում հնարավոր հեղեղումների մասին: Օդերեւութաբանները նախազգուշացնում են, որ փոթորիկը կշարունակվի ամբողջ գիշերը եւ կընդգրկի նաեւ նահանգի կենտրոնական մասը, ներառյալ Սան Ֆրանցիսկոն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: