Հայաստանում այս տարվա ինն ամիսներին հարկային և մաքսային իրավախախտումների գծով մուտքագրվել է 347 հետաքննության նյութ: Նախորդ տարվա նյութերի մնացորդի հետ կազմել է 390 գործ: Այդ նյութերից 33-ն ուղարկվել են այլ մարմին նախաքննության, 82-ի վերաբերյալ մերժվել է քրեական գործի հարուցումը, 150-ի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, 62-ը՝ վերադարձվել է ըստ ենթակայության: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, նյութերի հունվար-սեպտեմբերին կազմել է 63:

 

ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության ամփոփ տեղեկատվության համաձայն' հունվար-սեպտեմբերին հանրապետությունում դատական ակտերի հիման վրա ստացվել է 275 443 կատարողական վարույթ: