Բաքվի Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն, հայտնի կալանավորված իրավապաշտպան Լեյլա Յունուսի փաստաբան Խալիդ Բագիրովը զրկվել է իր պաշտպանյալի գործը վարելու իրավունքից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Contact.az գործակալությունը:
Փաստաբանը հայտնել է, որ իրեն չեն թույլատրել տեսակցել Բաքվի մեկուսարանում պահվող Լեյլա Յունուսի հետ' տեղեկացնելով, որ գլխավոր դատախազության ծանր հանցագործությունները քննող վարչությունից նամակ ունի: Նամակում նրան հայտնել էին, որ ինքը հեռացվում է գործի պաշտպանությունից: «Դրա պատճառը ինձ չեն բացատրել»,- ասել է Բագիրովը:
Ավելի վաղ Լեյլա Յունուսին զրկել էին նրա մեկ այլ փաստաբանից' Ջավադ Ջավադովից, և կա սպառնալիք, որ կարող է հեռացվել նաև նրա երրորդ փաստաբանը' Ալաիֆ Հասանովը: