Էբոլա տենդի տարածման դեմ պայքարի հարցերով զբաղվող ՄԱԿ-ի առաքելության ղեկավարը BBC-ին հայտարարել Է, որ կազմակերպությունն առայժմ բավականաչափ ռեսուրսներ չունի այդ համաճարակին հաղթելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Թոնի Բենբարիի խոսքով՝ չնայած Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Կուբայի եւ ԱՄՆ-ի գործադրած զգալի ջանքերին, լրացուցիչ օգնություն Է պահանջվում:

 

Բենբարին վերջերս Է վերադացձել այն երկրներ կատարած ուղեւորությունից, որոնք ամենից ավելի են տուժել Էբոլայից: Խոսքը վերաբերում Է Լիբերիային, Սիեռա Լեոնեին եւ Գվինեային:

 

Նա հաստատել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները, որոնց համաձայն հիվանդությունից մահացածների թիվը հասել Է 4818-ի: Նրանցից միայն 27-ն են մահացել աֆրիկյան այդ երեք երկրների սահմանններից դուրս: