Յասմալի շրջանի դատարանը ադբեջանցի բանտարկված իրավապաշտպան Լեյլա Յունուսի փաստաբան Ալաիֆ Հասանովին դատապարտող որոշում է կայացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական Contact.az-ը, Հասանովը դատապարտվել է 240 ժամ հասարակակ ան աշխատանքի:
Հասանովի դեմ դատական գործ էր հարուցել Յունուսի հետ նույն բանտախցում մնացող մեկ այլ դատապարտյալ' Նուրիա Հուսեյնովան, ով մեղադրել էր փաստաբանին իր նկատմամբ անհիմն մեղադրանքներ ներկայացնելու մեջ: Իր հերթին Հասանովը լրատվամիջոցներին հայտնել էր, որ Հուսեյնովան բանտախցում բռնություն է կիրառել իր պաշտպանյալի նկատմամբ:
Յունուսի փաստաբանը Յասմալի շրջանի դատարանի կայացրած որոշումն անօրինական և բացարձակ անարդար է համարել: Հասանովի համոզմամբ' դատարանն ընդհանրապես իրավունք չի ունեցել քննել այս գործը: Նա հավաստել է, որ գործը կհասցնի ընդհուպ մինչւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Հասանովը հավելել է նաև, որ դատարանի կայացրած որոշումը չի կարող խանգարել իր փաստաբանական գործունեությանը: