«Սեւոլ» լաստանավի հրամանատարը դատապարտվել Է 36 տարվա բանտարկության: Այդ մասին, ինչպես տեղեկցանում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 11-ին հաղորդել է Yonhap գործակալությունը: Այսօր ավելի վաղ մեղադրող կողմը պահանջել էր մահապատժի դատապարտել նավապետին:

 

Ողբերգությունից արդեն մեկ ամիս անց 69-ամյա նավապետ Լի Չուն Սոկին ու նավի անձնակազմի մի քանի այլ անդամների մեղադրանքներ Էին առաջադրվել սպանության մեջ: Հետաքննության վարկածով՝ ուղեւորների տարահանումը կազմակերպելու փոխարեն, մեղադրյալները նրանց կարգադրել Էին մնալ նավախցերում, իսկ իրենք առաջինների թվում լքել Էին նավը:

 

«Սեւոլ» լաստանավը ջրասույզ Է եղել այս տարվա ապրիլի 16-ին Հարավային Կորեայի հարավարեւմտյան ափերի մոտ, ինչի հետեւանքով զոհվել Է 295 մարդ: Ընդամենը խորտակման պահին նավում եղել Է 476 մարդ, ըստ որում ինն ուղեւորների մարմինները մինչ օրս չեն գտնվել:

 

Նախօրյակին որոնողական-փրկարարական գործողության շտաբը որոշում Է կայացրել դադարեցնել հետագա ստորջրյա աշխատանքները խորտակված «Սեւոլ» լաստանավում: Այդ մասին հայտնել Է «Չոսոն իլբո» թերթը: Թերթի տվյալներով՝ մինչ օրս անհայտ համարվող ինն ուղեւորների ընտանիքները համաձայնել են իշխանությունների փաստարկներին, որոնք անհնարին են համարում շարունակել փաստորեն սառցե ջրում քայքայվող լաստանավի հետազոտումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: