Ազգային ժողովում քննարկման է դրվել 2015 թվականի պետական բյուջեի նախագիծը:
ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ ԲՀԿ-ն բյուջեի նախագծին կողմ չի քվեարկելու:
«Համենայն դեպս, կողմ չենք քվեարկելու»,- ասաց Մելքումյանը:
Դիտարկմանը, թե ձեռնպա՞հ են քվեարկելու, ԲՀԿ-ական պատգամավորն արձագանքեց. «Հենց մեր ելույթները լսեք, կիմանաք»: