ԵՄ-ն կոչ է արել հետաքննել Լեռնային Ղարաբաղում ուղղաթիռի հետ կապված միջադեպը: Կողմերը պետք է խուսափեն իրավիճակի սրումից: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»՝ վկայակոչելով ԵՄ դիվանագիտության ներկայացուցչի հաղորդագրությունը:

 

«Բոլոր կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն և զերծ մնան ցանկացած տեսակի գործողություններից կամ հայտարարություններից, որոնք կարող են սրել իրավիճակը: Մենք կոչ ենք անում հետաքննել այս միջադեպը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

«ԵՄ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը և երեք համանախագահներին: Երկու կողմն էլ պետք է խստորեն հետևի հրադադարի ռեժիմին, զերծ մնա ուժի կիրառումից կամ սպառնալիքներից և թարմացնի ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում»,- նշվում է հաղորդագրության մեջ: