ՀՀ տարածքում 2014 թ. նոյեմբերի 1-ից 17-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 149 պատահար, որոնց հետևանքով զոհվել է 13 և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել 207 քաղաքացի:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, 2013 թ. նույն ժամանակահ ատվածում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 134 պատահար, որոնց հետևանքով զոհվել է 5, մարմնական վնասվածք ստացել 192 քաղաքացի: