Հանրապետությունում հունվարի 22-ից 23-ն ընկած ժամանակահատվածում հարձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքերը բացահայտվել են: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բացահայտվել է գողության' 17, խարդախության' 5, յուրացման 2 և դրամանենգության 1 դեպք:

 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 և գողության 3 դեպք:

 

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: