Ինչպես տեղեկացնում են ՀԱԿ «Հրապարակ»-ի աղբյուրները, բացի վերջին շրջանում կուտակված խնդիրներից, այստեղ նոր խնդիր է առաջացել՝ Լևոն Տեր-Պետրոսյանի և Լևոն Զուրաբյանի միջև «սև կատու» է անցել. Տեր-Պետրոսյանը, որ մշտապես և անվերապահ վստահել ու հավատացել է Զուրաբյանին, պարզել է, որ վերջինս այնքան էլ անկեղծ ու բաց խաղացող չի եղել ոչ այնքան քաղաքական, որքան նյութատեխնիկական խնդիրները կարգավորելու հարցում: Եվ ՀԱԿ առաջնորդը սկսել է կասկածով վերաբերվել իրավահաջորդի ընտրությանը:
Չնայած Տեր-Պետրոսյանին ավելի լավ ճանաչողները պնդում են, որ դա ընդամենը մարտավարություն է՝ առաջին նախագահը պարզապես մանևրում, ժամանակ է շահում, որպեսզի վերջին շրջանում բոլորի կողմից անվստահության արժանացած Լևոն Զուրաբյանի նկատմամբ գործընթացները սառեցվեն՝ մինչև ընտրությունների ավարտ, որից հետո կերևա՝ արդյո՞ք իրենք իրականացնում են ԲՀԿ-ին
միանալու գաղափարը, իրավահաջորդ դարձնելով Զուրաբյանին, թե՞ այլ լուծում են գտնում: