ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հերթական անգամ ցույց տվեց, որ ժողովրդավարական հռչակված իր քաղաքական թիմում որոշումները կայացվում են բացառապես իր կողմից, և «քաղաքական ուժ» հորջորջվող նրա շրջապատի անդամներն իրականում ընդամենն իր որոշումները վավերացնելու գործառույթ ունեն։ Ճիշտ այնպես, ինչպես Ազգային Ժողովն է դակում կառավարության որոշումները։ Նախօրեին Տեր-Պետրոսյանը՝ որպես ՀԱԿ անդամ կուսակցությունների հետ դեռևս քննարկվող գաղափար՝ ներկայացրեց Կոնգրեսը կուսակցության վերակազմակերպելու մասին նախաձեռնությունը։ Նախ պարզվեց, որ ՀԱԿ անդամ գոնե հիմնական կուսակցությունների՝ ՀԺԿ-ի, ՀՀՇ-ի հետ նման հարց չի քննարկվել, ապա ՀՀՇ-ն վարչության նիստ արեց, ու պարզվեց, որ ոչ միայն քննարկվել է, այլ՝ որ դա ամենահանճարեղ որոշումն է։ Մնացած ընթացակարգերը՝ ժողովներ, նիստեր, համագումար, ընդամենը ձևական բնույթ են կրելու։ Քանի որ մինչ ՀՀՇ-ն որոշել է համագումար հրավիրել այդ հարցում դիրքորոշում ձևավորելու նպատակով՝ ՀՀՇ վարչության փոխնախագահ Սամվել Աբրահամյանը և վարչության անդամ Աշոտ Սարգսյանը արդեն իսկ հայտնվել են այն «անհատների» ցանկում, ովքեր դիմել են Արդարադատության նախարարություն՝ ՀԱԿ կուսակցություն գրանցելու համար։ Փաստորեն, եթե կուսակցությունը համագումարում հակառակ որոշում կայացնի, ապա ՀՀՇ-ն կպառակտվի։ Սակայն դա գործնականում անհավանական է, քանի որ ՀՀՇ վարչության երեկվա նիստից հետո արդեն իսկ բոլորը գիտակցել են Տեր-Պետրոսյանի որոշման իմաստնությունը։ Սակայն ՀԱԿ կուսակցության նախաձեռնողների ցանկում միայն ՀՀՇ-ականների առկայությունը չէ։ Արդարադատության նախարարություն դիմած խմբի անդամների մի մասը տարբեր բարձր պաշտոններ է զբաղեցրել Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին .… Քաղաքականության մեջ, ինչպես հայտնի է, պատահականություններ չեն լինում։ Ռոբերտ Քոչարյանը ևս ժամանակին ՀՀՇ անդամ էր և իշխանության գալուց հետո սկսեց ակտիվորեն պայքարել ՀՀՇ-ի դեմ։ «Քաղաքագիտական վերլուծությունից» հետո Լևոն Տեր-Պետրոսյանի ու Ռոբերտ Քոչարյանի շահերը սկսեցին համընկնել այնքան, որ արդեն իսկ նրանց սպասարկող քաղաքական միավորների՝ ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի համագործակցությունը համարվում է առաջիկա քաղաքական զարգացումների հիմնական սցենարներից մեկը։ Դեռևս 2008 թվականի մարտի 1-ին իր առանձնատանը հրավիրված ասուլիսում պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է որևէ կերպ պատկերացնել Ռոբերտ Քոչարյանի հետ իր համագործակցությունը, Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց՝ քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում։ Հինգ տարի անց նա վերահաստատում է դա՝ արդեն գործողություններով։
Հաղթելու ենք, Սկսել ա, Հիմա, Արտահերթ ընտրություններ… Պայքար, պայքար մինչև վերջ
1:53 - 9.Փետրվար.2013
Աղբյուր՝
http://168.am/2013/02/09/178370.html
Առաջարկում ենք նաև
09/02/13 18:01
էս Զուրաբյան Լյովիկը ո՞նց կերավ Մուսինյանի գլուխը
29/01/13 09:33
ՀԱԿ-ի նախագահ կդառնա Լևոն Զուրաբյանը
22/01/13 10:34
Ի՞նչ կլինի եթե Հրանտ Բագրատյանը դառնա ՀՀ նախագահ
21/01/13 01:17
Ինձանից հետո` թեկուզ Լևոն Զուրաբյան
18/01/13 19:05
Լեւոն Զուրաբյան. Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու հարցում տարիքը կարող էր նաեւ անտեսվել որպես գործոն, եթե այլ խնդիրներ չլինեին
18/01/13 18:06
Զուրաբյանը՝ Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու մասին. «Տարիքը կարող էր նաեւ անտեսվել որպես գործոն, եթե այլ խնդիրներ չլինեին»
23/02/22 20:01
Կոչ կանեի ժամանակավորապես դադարեցնել 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովի գործունեությունը. Լևոն Տեր-Պետրոսյան
15/01/22 19:26
Փաշինյանի վարչախումբը, միջոցների մեջ խտրություն չդնելով, ամեն գնով ձգտում է պահպանել իշխանությունը. Լևոն Տեր-Պետրոսյան
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան