Ազատազրկված Տիգրան Առաքելյանը եւ դեռ ազատության մեջ գտնվող երեք մյուս տղաները ըստ էության, պատանդ են դարձել իշխանությունների ձեռքում, որոնք փորձում են արդարադատության համակարգը օգտագործել որպես ընդդիմության վրա ազդելու քաղաքական գործիք»,- նշել է Զուրաբյանը:
Նրա խոսքով, հարցը արդեն պաշտոնապես բարձրացնում է միջազգային այնպիսի հեղինակավոր կազմակերպություն, ինչպիսին է Հյուման Ռայթս Ոտչը (Human Rights Watch), եւ տղաների անունները արդեն հնչում են ԵԽԽՎ-ի լիագումար նիստերում որպես ապացույց որ Հայաստան խախտում է մարդու իրավունքները եւ քաղբանտարկյալներ ունի: «Տղաների ազատությունն են պահանջում նաեւ Հայաստանի բոլոր իրավապաշտպան կազմակերպությունները: Արդյոք ժամանակը չէ հասկանալու համար, որ Տիգրան Առաքելյանի պահելով բանտում, դուք թունավորում եք քաղաքական մթնոլորտը Հայաստանում եւ ընդամենը ապացուցում եք, որ Հայաստանում տիրում է քինախնդիր եւ ողորմելի մի բռնապետություն, որը վախենում է անգամ մի քանի համարձակ ակտիվիստներից»,- նշել է Զուրաբյանը եւ հավելել. «Հանուն այդ քինախնդրության դուք պատրաստ եք թուլացնել Հայաստանի միջազգային վարկը եւ դիրքերը կարեւորագույն միջազգային կառույցներում: Սթափվեք, ազատեք տղաներին այդ բռնաճնշումներից եւ վերջ դրեք պատանդների առեւտրի այս խայտառակ քաղաքականությանը»: