Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում գտնվող Քոբանի քաղաքում «Իսլամական պետություն» 16 ահաբեկիչներ են սպանվել քրդական ուժերի հետ բախումների արդյունքում: Քրդական աղբյուրների տեղեկացմամբ' կողմերի միջև բախումներն ընդհատումներով շարունակվում են:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի կենտրոնը տեղեկացրել է, որ միջազգային դաշինքը մի քանի օդային հարվածներ է հասցրել ԻՊ-ի դիրքերին:
Ավելի վաղ լրատվմիջոցները տեղեկացրել էին, որ քրդական ուժերը ազատագրել են քաղաքի մեծ մասը: Քաղաքի միայն 20 տոկոսն է մնում ԻՊ-ի հսկողության տակ:
Ավելի քան 2 ամիս շարունակվող բախումների ընթացքում Քոբանիում ահաբեկիչների գործողությունների զոհերի և վիրավորների թիվը գերազանցում է 3 հազարը: 180 հազարից ավելի քրդեր ստիպված փախուստի են դիմել քաղաքից և շրջակա գյուղերից:
Քաղաքը կարևոր նշանակություն ունի կազմակերպության համար, քանի որ այն գրավելու դեպքում ԻՊ-ն վերահսկողություն կհաստատի Թուրքիայի սահմանի մերձակայքում' Հալեպի մարզի գրաված տարածքներից մինչև Ռակկայի մերձակայքում գտնվող Թել Աբյադ քաղաք: Քոբանին գտնվում է Դամասկոսից 532 կմ հեռավորության վրա՝ Թուրքիայի սահմանի մերձ ակայքում: