Ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը խայտառակություն է անվանել այն փաստը, որ ԱՄՆ-ն չի կարող զենքով ապահովել Ուկրաինան այն ժամանակ, երբ վերջինս պաշտպանում է իրեն: Այս մասին գրել է Газета.Ru-ն'հղում անելով ՈՒՆԻԱՆ գործակալությանը:

 

«Ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Արևելյան Եվրոպայում, նվազում է վստահությունն Ամերիկայի հանդեպ՝ հենց ուկրաինացի ժողովրդին ռուսական ագրեսիայի պայմաններում օգնելու մեր անկարողության պատճառով»,- ասել է Մաքքեյնը:

 

Սենատորը խոստացել է անել հնարավորը, որպեսզի ստիպի Օբամայի գրասենյակին Ուկրաինային սպառազինություն տրամադրել:

 

«Ուկրաինացիներին ոչնչացնում են արդեն հիմա: Չորս հազարից ավելի մարդ է մահացել, և դա խայտառակություն է, որ Միացյալ Նահանգները չի տրամադրել զենք, որով նրանք կարող էին իրենց պաշտպանել»,- ասել է նա: