Ադրբեջանցի քաղբանտարկյալ, «Հանրապետական այլընտրանք» (ՌԵԱԼ) շարժման առաջնորդ Իլգար Մամեդովի առողջական վիճակը վատացել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական Haqqin.az-ը, այս մասին հայտնել է ՌԵԱԼ շարժման գործադիր քարտուղար Ն աթիգ Ջաֆարլին: Մամեդովին տեղափոխել են բանտային հիվանդանոց:
Ադրբեջանական Շեքի քաղաքի ծանր հանցագործությունները քննող դատարանը 2013 թվականի մարտի 17-ին Իսմաիլլիում անկարգություններ հրահրելու մեղադրանքով դատապարտել էր 18 մարդու: Դրանց թվում էր նաև Իլգար Մամեդովը, ով դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման: Մամեդովը հերքել էր իր հասցեին ուղղված մեղադրանքները: Միջազգային տարբեր կազմակերպություններ նրան ճանաչել են իբրև քաղբանտարկյալ: