Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը վատացել է: Խորացել է երիկամային և սրտանոթային անբավարարությունը:

 

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, որոշվել է կատարել պերիտանալ դիալիզ: Հայաստան ժամանած ռուս մասնագետների խումբը տեղի գործընկերների հետ շարունակում են ցուցաբերել անհրաժեշտ բժշկական օգնություն: Երեխան գտնվում է բժիշկների հսկողության ներքո:

 

Մասնագետները ջանք չեն խնայում երեխայի առողջական վիճակը կայունացնելու համար: