Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան զանգահարել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին և իր խորը ցավակցությունն ու մտահոգությունը հայտնել Գյումրիում կատարվածի կապակցությամբ։
Ինչպես «Արմենպրես»-ին ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարները քննարկել են փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի վիճակը և բուժման ռազմավարությունը։ Վերոնիկա Սկվորցովան առաջարկել է մասնագիտական, ինչպես նաև դեղերով և պարագաներով ապահովման աջակցություն։
Հունվարի 18-ին առաջատար մասնագետները' մանկական նյարդավիրաբույժ, ռեանիմատոլոգ և մանկական նյարդաբան, կժամանեն Հայաստան։