Ֆրանսիայում Eurostar-ի արագընթաց երկու գնացքների շուրջ 1,3 հազար ուղեւորներ հարկադրված են եղել գիշերն անցկացնել գնացքներում հպումային ցանցի խզումների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 21-ին հաղորդել Է France-Presse գործակալությունը: Eurostar-ի ներկայացուցչի խոսքով՝ հպումային ցանցի երկու վնասվածք Է գրանցված մի քանի կիլոմետր հեռավորության վրա, անսարքությունների պատճառներն առայժմ չեն պարզվել:
Միջադեպի հետեւանքով երկու ճեպընթացներ ուղիներում արգելափակված են մնացել Լիլի հյուսիսային արվարձանում: Մեկը 600 մարդ Էր փոխադրում Լոնդոնից Բրյուսել, երկրորդը՝ 696 ուղեւորներով Լոնդոնից մեկնել Էր Փարիզ:
Մի քանի ժամ շարունակ մարդիկ սպասել են, մինչեւ Լիլից ժամանած դիզելային լոկոմոտիվն իրենց գնացքները հասցնի Լիլի կայարան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: