Թուրքիան և Կիպրոսը փոխանակվել են հայտարարություններով, որոնք լարվածության թոթափման հույս չեն ներշնչում: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:

 

Երկրների միջև լարվածությունն առաջացել է կղզու ափերին նավթագազային հանքավայրերի որոնումների և արդյունահանման իրավունքի շուրջ վեճի պատճառով:

 

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Անկարան «երբեք թույլ չի տա կիպրոսցի հույներին մենաշնորհ ունենալ բնական գազի հարցում»:

 

«Միջերկրական ծովը նաև մեր ծովն է, և ոչ ոք չի կարող մեզ վտարել այստեղից»,- հայտարարել է վարչապետը: