Ռուսաստանյան «Գազպրոմ»-ը եւ թուրքական BOTASH-ը պայմանավորվածության են հասել Թուրքիա մատակարարվող ռուսաստանյան գազի գնի զեղչման հարցում:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ՏԱՍՍ-ը, հայտարարել է ՌԴ էներգետիկայի փոխնախարար Ալեքսանդր Նովակը:
Նախարարի խոսքով' զեղչի չափը կկազմի 10,25 տոկոս:
«Մեր տեղեկություններով' «Գազպրոմի» եւ BOTASH-ի միջեւ գազի գնի զեղչման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Զեղչը կկազմի 10,25 տոկոս», -հայտարարել է Նովակը:
ՌԴ-ում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդըմն ավելի վաղ հայտարարել էր, որ գազի գնի շուրջ վեճը Թուրքիայի համար առանցքային գործոն չէ «Թուրքական հոսք» գազատարի շինարարության գծով համաձայնության ստորագրումն ուշանալու հարցում:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հուլիսի 31-ին հայտնել է «Թուրքական հոսք» գազատարի նախագծի իրականացման հարցով աշնանը Թուրքիայի եւ ՌԴ նախագահների հնարավոր հանդիպում տեղի ունենալու մասին:
Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ «Թուրքական հոսք»-ի գծով բանակցությունները Թուրքիան հետաձգել է գազի գնի հարցում կողմերի միջեւ առկա վեճի պատճառով: