Միջբանկային շուկայում նոյեմբերի 24-28-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է 1,7 մլն ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք' 435.13 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: 

 

Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 117 մլն 840 հազար 305 դոլար' 429.35 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել' 133 մլն 481 հազար 811 ԱՄՆ դոլար' 431.78 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

 

«ՆԱՍԴԱՔ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 45 մլն 540 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք' 434.87 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

 

Միջբանկային շուկայում իրականացվել է 1,7 մլն ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք' 435.13 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

 

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7 մլն 761 հազար 195 եվրո' 533.75 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել' 17 մլն 712 հազար 976 եվրո' 540.88 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

 

Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 651 մլն 910 հազար 826 ՌԴ ռուբլի' 9.22 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել' 248 մլն 54 հազար 758 ՌԴ ռուբլի' 9.054դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

 

Նոյեմբերի 17-23-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 39.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 51.7 մլն ԱՄՆ դոլար: