Հայաստանի առևտրային բանկերն ապրիլի 7-11-ը ընկած ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացրել է 1 մլն 200 հազար դոլարի առք և վաճառք՝ 415,58 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 78 մլն 632 հազար 177 դոլար՝ 414.73 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 82 մլն 952 հազար 232 ԱՄՆ դոլար՝ 415.93 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 7 մլն 850 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 415,60 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5 մլն 023 հազար 991 եվրո՝ 570,97 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 9 մլն 087 հազար 715 եվրո՝ 574,08 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 594 մլն 169 հազար 206 ՌԴ ռուբլի՝ 11.59 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 115 մլն 995 հազար 646 ՌԴ ռուբլի՝ 11.7 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Մարտի 31-ից ապրիլ 6-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 42.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 56.2 մլն ԱՄՆ դոլար: