Եմենի մայրաքաղաք Սանայում դեկտեմբերի 3-ին պայթյուն է որոտացել Իրանի դեսպանի նստավայրի մոտ, որի հետևանքով 3 մարդ է զոհվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, ականատեսների խոսքով, մահապարտ-ահաբեկիչն ականապատ մեքենան պայթեցրել է մայրաքաղաքի այն հատվածում, որտեղ դեսպանատներ կան: Զոհվածներից 2-ը իրանցիներ են, 1-ը' եմենցի, ևս 3 մարդ վիրավորվել են:

 

Պայթյունից հետո տարածքը հսկում են անվտանգության ուժերը:

 

Դեռ որևէ ահաբեկչական կազմակերպություն իր վրա չի վերցրել պայթյունի պատասխանատվությունը: Ենթադրվոմ է, որ դա կարող է լինել «Ալ Կաիդա»-ն:

 

Վերջին շրջանում Եմենում թեժ բախումներ են ընթանում «Ալ Կաիդա»-ի և շիական «Անսար Ալլահ» խմբավորումների միջև: