Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողովը դեկտեմբերի 12-ին եզրակացություն կհրապարակի Ադրբեջանում ոչ կառավարական կազմակերպությունների մասին օրենքի վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով report.az-ը, Վենետիկի հանձնաժողովի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ համապատասխան եզրակացության նախագիծը մտցված է Վենետիկի հանձնաժողովի 101-րդ լիագումար նիստի օրակարգ, որը պետք է անցկացվի դեկտեմբերի 12-13-ին:
Առաջիկա նիստի ընթացքում ենթադրվում է նաև, որ կառույցը եզրակացություն կհրապարակի Ուկրաինայում, Վրաստանում, Մոլդովայում և Չեռնոգորիայում ընդունված մի շարք օրենքների վերաբերյալ: