Ավելի քան 100 տուն Է վնասվել հուժկու փոթորկի հետեւանքով, որը դեկտեմբերի 5-ին Ավստրալիայում մոլեգնել Է Սիդնեյի մի քանի շրջաններում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Sydney Morning Herald հրատարակությանը, սաստիկ քամին ուղեկցվել Է տեղատարափ անձրեւներով եւ կարկուտով: Ավելի քան յոթ հազար մարդ մնացել Է առանց լույսի:
Ավստրալիայի Օդերեւութաբանության բյուրոյի մասնագետները բնակչությանը նախազգուշացրել են դեկտեմբերի 7-ին փոթորկի հնարավոր վերսկսման մասին՝ կարկուտի տեսքով տեղումներով: «Շաբաթ օրը հնարավոր են փոթորիկներ: Իրադրությունը կարող նման լինել այն բանին, ինչ տեղի ունեցավ այսօր»,- հայտարարել Է բյուրոյի ներկայացուցիչը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: