Ֆրանսիայի հարավում ավելի քան 55 հազար տնային տնտեսություններ առանց Էլեկտրամատակարարման են մնացել հունվարի լույս 30-ի գիշերը տարածաշրջանում մոլեգնած հուժկու տեղատարափ անձրեւների հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է հանրապետության Էլեկտրացանցերի գլխավոր գործարկուն՝ ERDF-ն:
Երկրի հարավ - արեւմուտքում հոսանքազրկված են 27 հազար տուն եւ բնակարան: Տարերքը մոլեգնել Է նաեւ հարեւան մարզերում. Ակվիտանիայում հոսանքազրկվել Է ավելի քան 12 հազար տուն, եւս 16 հազարը՝ Հարավ-Պիրենեյներ տարածաշրջանում: Քամու պոռթկումները հասել են վայրկյանում 30,5 մետր արագության:
Ծառերին ավտոմեքենաների բախումից տուժել Է հինգ մարդ, եւս մեկին քամին տանիքից ցած Է նետել: Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, երկրի մի շարք տարածաշրջաններում պահպանվում Է տագնապի բարձր՝ «նարնջագույն» մակարդակը՝ կապված հնարավոր հեղեղումների եւ փոթորկալից քամիների հետ: