Սաստիկ հրդեհ Է տեղի ունեցել Հնդկաստանի մայրաքաղաքի հարավի Վասանթ քունջի շրջանի հետնախորշերում: Այրվել Է ավելի քան 500 խրճիթ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հայտնել Է ոստիկանության մի աղբյուր:

 

Հրդեհի պատճառը, որը սկսվել Է տեղական ժամանակով ժամը մոտավորապես 08:30-ին (Երեւանի ժամանակով ժամը 07:00-ին) պարզվում Է:

 

Պատահարի վայր Է ժամանել 28 հրշեջ մեքենա, որոնց այս պահին արդեն հաջողվել Է մարել կրակը: Զոհերի եւ տուժածների մասին չի հաղորդվում: