Սերժ Սարգսյանը, ի սկզբանե ունենալով բարձր ցուցանիշ, պաշտոնական քարոզարշավը սկսում է 44,0 տոկոս հում վավեր քվեով եւ 69,6 համակշռված տվյալներով: Րաֆֆի Հովհաննիսյանը դարձել է հիմնական մրցակից եւ բազմապատկել իր համակիրների թիվը' համեմատած 2012թ-ի մայիսի խորհրդարանական ընտրությունների հետ: Եթե նախագահական ընտրությունները անցկացվեին անցած շաբաթ, նա կհավաքեր 13,3 տոկոս հում վավեր քվեներով եւ 20, 8 տոկոս համակշռված տվյալներով: Այս հարցման տվյալները այսօր՝ հունվարի 24-ին հրավիրված ասուլիսին ներկայացրեց «Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ» հասարակական կազմակերպությունը:
Հարցման արդյունքում, Պարույր Հայրիկյանը եւ Հրանտ Բագրատյանը ստացել են մոտ 5 տոկոս վավեր քվե յուրաքանչյուրը առանձին առանձին: 8 թեկնածուներից մյուս 4-ը մեծամասամբ անծանոթ են հարցվածներին եւ բոլորը միասին ստացել են վավեր քվեների 1, 5-ից պակաս չմշակված տվյալներ' 0, 9 տոկոս:
Ըստ հարցումն անցկացնողների, Սերժ Սարգսյանը ընկալվում է մի անձ, ով կարող է լուծել արտաքին քաղաքական խնդիրները: Րաֆֆի Հովհաննիսյանը որպես այլընտրանք, Հրանտ Բագրատյանը նախընտրելի թեկնածու է, քանի որ մյուս կուսակցությունները որոշել են չմասնակցել:
Հարցումը անցկացվել է 2013թ-ի հունվարի 15-20-ն ընկած ժամանակահատվածում: 1.607 դեմառդեմ հարցազրույցներ են իրականացվել բոլոր 10 մարզերում եւ Երեւանի 12 համայնքներում: Իսկ հարցումը պատվիրվել է «Հայաստանի Եվրոպայի բարեկամներ» կազմակերպության կողմից: Հարցվածների 69 տոկոսը արդեն հաստատ որոշել են մասնակցել ընտրություններին: Հարցվածների 72 տոկոսը վստահ է, որ ընտրվելու է Սերժ Սարգսյանը: