«Երկիր Մեդիա»-ի փոխանցմամբ՝ այսօր մի քանի ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը թեև կոչ է արել Րաֆֆի Հովհաննիսյանին' դադարեցնել հացադուլը, սակայն չի պատրաստվում նրան տեսակցել Ազատության հրապարակում։
Սերժ Սարգսյանն ասել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ ներկայում ևս կապ ունի։ Նա գրավոր նամակ է փոխանցել «Ժառանգության» առաջնորդին, համակարգային փոփոխություններ կատարելու նպատակով առաջարկելով ձևավորել լայն հասարակական շերտերի մասնակցությամբ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով, Րաֆֆի Հովհաննիսյանի նախագահությամբ։
Գրավոր նամակին Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից պատասխանը եղել է նույն գրության վրա դրված խաչը։ Նախագահը նաև մանրամասնել է իր և Րաֆֆի Հովհաննիսյանի միջև կայացած հանդիպումը։ Նախագահը չի հրապարկում ապագա վարչապետի, և նոր կառավարության կազմը, սակայն ամենայն հավանականությամբ, էական փոփոխություններ դրանում չեն լինի, քանի որ կառավարությունը կատարել է դրված խնդիրը՝ 7 տոկոսանոց տնտեսական աճի ապահովում և աշխատավարձերի բարձրացում, գնաճի տեմպերից ավելի շատ։