Մեր զրուցակիցն է Ստեփան Դանիելյանը
Ստեփան, ընտրություններից հետո Դուք իրավիճակի զարգացման ճանապարհներից մեկը համարում էիք քաղաքացիական անհնազանդության տարբերակը, ինչը կա, սակայն միայն անհնազանդությունը կարծես բավարար չէ: Ի՞նչ եք կարծում, մարզերով գնալով, կամ պարբերաբար հանրահավաքներ անելով՝ ի՞նչ արդյունքի կհասնի շարժումը
Քաղաքացիական անհնազանդության մասին շատերն էին խոսում, դա իմ միտքը չէր, ես ուղղակի միացել եմ այդ տեսակետին: Քաղաքացիական անհնազանդությունը պայքարի խաղաղ տարբերակն է, երբ հասարակության մի հատվածը գիտակցված կերպով խախտում է կարգը կամ օրենքը և պատրաստ է դրա համար կրել պատիժ: Նման եղանակով հանրությունը ցուցադրում է իշխող խավին, որ այլևս անհնար է ապրել եղած օրենքներով և հարկադրում է իրականացնել համակարգային փոփոխություններ: Մենք նույնպես գիտակցում ենք, որ այլևս հին ձևով ապրելն անհնար է, սակայն իշխող խմբավորումը չի ցանկանում զիջել հասարակությանը: Ինչպիսին կարող են լինել անհնազանդության գործողությունները. օրինակ, եթե հազար մարդ նստում է հանրապետության հրապարակի հենց կենտրոնում և դրա համար պատրաստ է ձերբակալվել: Եթե նրանց ձերբակալեն, հաջորդ 1000 մարդն է նրանց փոխարինում: Այ, դա կլինի անհնազանդության շարժում: Նման պարզունակ ակցիաներն իշխանությանը կաթվածահար կանեն: Այ, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը նման առաջարկ անի հանրությանը, ապա կարծում եմ, մի քանի հազար մարդ կգտնվի նման կարգի ակցիաների համար: Ես հատուկ եմ նման օրինակ բերում, որ պարզ լինի, որ ցանկացած նպատակաուղղված կոլեկտիվ գործողություն կարող է ավելի էֆեկտիվ լինել, քան հարյուր հազարանոց հանրահավաքները: Կամ մի այլ օրինակ մեր այսօրվա իրականությունից. 20-30 երիտասարդների մի քանի ակցիաներն ազդեցին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների գնահատականի վրա: Օրինակները կարելի է շարունակել: Սակայն հանրության ձայնը ստացած թեկնածուն անհնազանդության կոչ չի արել, ոչ էլ տրամաբանական քայլերի շարք է առաջարկել, որը հանրության համար լինի համոզիչ:
Այս առումով ես համաձայն չեմ իրավիճակի Ձեր գնահատականի հետ, որ կա անհնազանդության շարժում: Երկրորդ, Դուք օգտագործում եք «շարժում» բառը, սակայն մենք կարծես թե գործ ունենք ուղղակի բողոքի ակցիաների հետ: Բողոքները և քաղաքացիական շարժումները տարբեր քաղաքական և իրավական կատեգորիաներ են: Շարժումն ունենում է նպատակ, փիլիսոփայություն, գործելակերպ, իսկ բողոքի ակցիաները դեմոնստրատիվ գործողություններ են մի որևէ անօրինականության դեմ և ենթադրում են հասցեատեր, որը պետք է բողոքի ակցիաների ազդեցության տակ արդար որոշում կայացնի: Րաֆֆի Հովհաննիսյանը երբ գնում է Սերժ Սարգսյանի մոտ և ինչ-որ բան է առաջարկում կամ հրապարակից նրանից պահանջում է հրաժարվել իշխանությունից, նա Սերժ Սարգսյանի մեջ միաժամանակ տեսնում է և հանցագործի, որը զավթել է իշխանությունը, և արդար դատավորի, որը պետք է վերականգնի արդարությունը: Արդյոք նման գործողությունները կարող են լինել արդյունավետ, դատեք ինքներդ: Մյուս կողմից, հասարակության այն հատվածը, որը պատրաստ է մոբիլիզացիայի, չի տեսնում նպատակներին տանող ճանապարհը:
Ստեփան, այս շարժման նպատակը ո՞րն է, ո՞րն է փիլիսոփայությունը, գործելակերպը բարևի հեղափոխությունը նո՞ր փիլիսոփայություն է, կոչերը որքանո՞վ են քաղաքական:
Ո՞ր շարժման մասին է խոսքը: Իմ համեստ կարծիքով, դա ոչ թե «Բարև» շարժում է, այլ «Բարև» բողոքի ակցիաներ են: Ինձ համար այս ակցիաները այնքան էլ ընկալելի չեն: Րաֆֆի Հովհաննիսյանին պետք է միանշանակ աջակցել, այստեղ երկու կարծիք չի կարող լինել, սակայն խնդիրն այն է, որ մենք պետք է համոզված լինենք, որ 1996-ի կամ 2008-ի արդյունքները չենք ունենա: Հատկապես մտահոգիչ է, որ հանրահավաքների կազմակերպիչները չեն պարզաբանում Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու կոչերը: Դա ահազանգ է այն մասին, որ այստեղ ամեն ինչ չէ մաքուր:
Նախագահի ընտրությունների ժամանակ կար երեք կարծիք. որևէ մասնակցություն չունենալ ընտրություններին, որովհետև անհնար է դիմակայել պետական մեքենային, երկրորդ կարծիքը' չմասնակցելով ընտրությունների՝ սկսել անհնազանդության շարժում, որի շրջանակում, որպես սկիզբ, կոչ անել ընդդիմադիր թեկնածուներին հանել իրենց թեկնածությունները, և երրորդ տարբերակ' մասնակցել ընտրություններին, քանի որ ինչ-ինչ պատճառներով այս անգամ հաղթելը «հնարավոր է»: Հասկանալի է, որ սկսած 1995-ից ընդդիմությունը միշտ հաղթել է (գուցե բացի 1999-ի ընտրություններից, որտեղ իշխանություն և ընդդիմություն բաժանում գոյություն չուներ, քանի որ իշխանությունը և ընդդիմությունը մասնատվել էին), և հիմնախնդիրը միշտ եղել է այն, որ այդ հաղթանակը օրինականացվի, ինչը ոչ ոքի դեռ չի հաջողվել: Հիմա Րաֆֆի Հովհաննիսյանի թիմը պետք է արդարացնի ընտրություններին մասնակցելու իրենց որոշումը և հասարակությանն առաջարկի հաղթանակի ճանապարհ, հակառակ դեպքում մենք գործ ունենք անպատասխանատու և անլուրջ, գուցե անազնիվ քաղաքական միավորի հետ, որը կանխատեսելի իրավիճակում մտնում է քաղաքական պայքարի մեջ և հիմնական հարցի պատասխանը չունի:
Դեռևս չի հերքվել այն տեսակետը, որ ընտրությունների մասնակցող թեկնածուները միմյանց դեմ էին պայքարում գլխավոր ընդդիմադիր տիտղոսի համար, այսինքն՝ այդ պայքարի իմաստը ոչ թե հանրային, այլ խմբակային շահն էր' գերակա դիրք զբաղեցնել մյուս ընդդիմադիրների շրջանում:
Այստեղ պետք չի զարմանալ Րաֆֆի Հովհաննիսյանին տրված ձայների քանակից, դա բնական էր, այլ պետք է զարմանալ նրանից, որ իշխող խմբավորումը չկարողացավ ավելի «էֆեկտիվ» աշխատել, սակայն դա առանձին և շատ հետաքրքիր քննարկման թեմա է:
Այսպիսով, Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու կոչերի առիթով Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է պարզաբանումներ տա, թե երկրում ոչինչ չփոխելով, ինչպես է հնարավոր դիմակայելու ավագանու ընտրությունների ժամանակ իշխող խմբավորման կեղծիքների ռեսուրսի դեմ: Կարծես թե պատմությունը նորից է կրկնվում. նախագահի ընտրություններում զբաղեցնելով երկրորդ տեղը, կա ցանկություն ավագանու ընտրությունների ժամանակ նույնպես կրկնել այդ հաջողությունը: Արթուր Բաղդասարյանի և Գեղամյանի օրինակները վկայում են, որ հասարակությունն ավելի շուտ կների կեղծող իշխանությանը, քան իր նկատմամբ անազնիվ ընդդիմությանը: Այս առումով ես չեմ պատկերացնում, որ հետագա ընտրությունների ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը որևէ նշանակալի արդյունքներ ունենա: Իր շանսը այս ընտրություններն են: Համենայն դեպս, ես այդպես եմ հասկանում իրավիճակը:
Ստեփան, տեսակետ կա, որ պետք է դրվի պահանջ՝ ՀՀԿ-ն լուծարելու, կամ այլընտրանքային կառավարություն ձևավորելու: Ո՞ր տարբերակը հնարավոր է գործի, կամ հաջողություն ունենա:
Որքանով ես գիտեմ, այլընտրանքային կառավարությունը քաղաքակիրթ պայքարի եղանակ է, երբ ընդդիմությունը գործող կառավարության վրա ինտելեկտուալ ճնշումներ է գործում այլընտրանքային կառավարության միջոցով և հասարակությանը հիմնավորում կուրսի էֆեկտիվությունը գործող կառավարության հանդեպ: Դա կարող է գործել այն ժամանակ, երբ գործում է ընտրությունների միջոցով իշխանության փոփոխման մեխանիզմը: Այլ բան, որ ձևավորվի այլընտրանքային իշխանությունը, որն իմ պակերացմամբ այլ երևույթ է:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ն լուծարելու պահանջին, ես դա տեսնում եմ հենց քաղաքացիական անհնազանդության հիմնական նպատակը, որին պետք է հաջորդեն սահմանադրական փոփոխությունները, ինչպես նաև փոփոխություններ մի շարք սկզբունքային օրենքներում:
«Րաֆֆին Սերժ Սարգսյանի մեջ տեսնում է և հանցագործի, և արդար դատավորի»
14:09 - 7.Մարտ.2013
Առաջարկում ենք նաև
27/03/13 20:28
Որտե՞ղ կհանդիպեն Ս. Սարգսյանն ու Ր. Հովհաննիսյանը (քարտեզ)
27/03/13 18:39
Արշակ Սադոյանի նամակըՍերժ Սարգսյանին և Րաֆֆի Հովհաննիսյանին
26/03/13 21:20
Րաֆֆի Հովհաննեսյանը կարող է հանդուրժել Սերժ Սագսյանի հաջորդ հինգ տարվա նախագահությունը, եթե...
26/03/13 14:39
Երջանիկ ժողովրդի բաց նամակը Րաֆֆիին և Սերժին
26/03/13 02:15
Կշտանալու պահը
18/03/13 23:34
Սարգսյանը Հովհաննիսյանին առաջարկել է նոր Սահմանադրության հանրաքվե՝ մերժելով մյուս «համապետական միջոցառումները»
18/03/13 22:28
Սերժ Սարգսյանը հրապարակել է իր երեք «ոչ»-երը
18/03/13 22:14
Սերժ Սարգսյանին կպատասխանի անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանը
16/03/13 19:58
Սերժ Սարգսյանը կարող է գնալ Րաֆֆու մոտ
12/03/13 12:12
Ո՞վ է ավելի արևմտամետ
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան