Ինչպես հայտնի է՝ այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ։ Ըստ «Երկիր Մեդիայի»՝ Սերժ Սարգսյանը պատասխանել է նաև ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցերին ևվստահեցրել, որ «Ազատության» հրապարակում հացադուլ անող Րաֆֆի Հովհաննիսյանին չի այցելի։
Նա նաև հայտնել է, որ վերջինիս դիմել է նամակով և շատ տարօրինակ պատասխան է ստացել։