Գյումրիում աղետալի երկրաշարժից 26 տարի անց ամենակարևոր խնդիրը քաղաքի բարոյահոգեբանական մթնոլորտի փոփոխումն է: Լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ Սամել Բալասանյանը վստահեցրեց, որ հնարավոր է վերականգնել այն, ինչ կորցրել է քաղաքը: «Աղետալի երկրաշարժից 26 տարի է անցել: Ով այդ աղետը տեսել է, չի կարող մառանալ, բայց կուզենայի, որ կարողանայինք կյանքն առաջ տանել ու վերածնվել, այնպես ինչպես արվում է: Ես խոստացել եմ, որ կվերականգնենք այն, ինչը կորցրել ենք, բայց ամենակարևորն այն է, որ կարողանանք բարոյահոգեբանական մթնոլորտը, տրամադրությունը փոխել:

 

Երկրաշարժից արդեն 26 տարի է անցել , արդեն երկու նոր սերունդ ունենք, պետք է կարողանանք սրանով սփոփվել: Այո,՛ ծնունդ կա քաղաքում, այո՛ Գյումրին փոխվել է: Շատ մեծ աշատանք է կատարվել: Այսօր կփորձենք աշխատանքները շարունակել, որ քաղաքը վերածնվի: Գյումրիում լուրջ խնդիրներ կան, բայց պետք է բռունցքվենք, հաղթահարենք ու վերականգնենք այն, ինչ կորցրել ենք: Մենք միշտ չէ, որ պետք է դեկտեմբերի 7-ով ապրենք, դեկտեմբերի 7-ին պետք է հիշենք ու սգանք, բայց նաև պետք է մեր մեջ մեծ ուժ գտնենք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշեց Սամվել Բալսանյանը:

 

Անդրադառնալով Գյումրու հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ ներդրումներին' Սամվել Բալասանյանը նշեց, որ ցանկացած ոլորտի համար անշուշտ գումարներ անհրաժեշտ են: «Միայն քաղաքի ասֆալտապատման համար անհրաժեշտ է մոտ 20 մլն դրամ, մոտ 200 մլն դրամին համարժեք գումար՝ բնակարանաշինության համար, որովհետև մենք դեռ 2 հազար անօթևան ունենք»,-ավելացրեց Գյումրու քաղաքապետը: