Գյումրու քաղաքապետարանում մարտի 20-ին համատիրություններն ամփոփել են 2014թ.-ին իրականացրած աշխատանքները: Հանդիպումը գերազանց հանրավորություն էր համատիրությունների նախագահների համար խոսելու ոչ միայն ձեռքբերումների, այլև խնդիրների մասին:

 

 

Ի դեպ, համատիրությունների աշխատանքն արդեն 2 տարի է, ինչ վերահսկվում է՝ այդ գործառույթն իրակ անացնում է քաղաքապետարանի համատիրությունների մոնիտորինգի բաժինը: Նախկինում գործող ավելի քան 30 համատիրությունները վերջին տարիներին միավորվել են՝ ստեղծելով 16 խոշոր համատիրություն:

 

 

Հանդիպման ընթացքում ներկաները ողջունեցին նաև քաղաքապետարանի կողմից անցած տարի առաջին անգամ նախաձեռնված' համատիրությունների հետ համագործակցության փորձը. 2014թ.-ին Գյումրու բյուջեից 20 մլն դրամ տրամադրվեց բազմաբնակարան շենքերի տանիքների և նույնքան գումար' խաղահրապարակների ստեղծման նպատակով:

 

 

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը վստահեցրեց, որ այս տարի ևս համայնքի բյուջեից գումար կհատկացվի, բայց ի տարբերություն անցած տարվա, երբ գումարը տրամադրվել էր միայն «Գյումրի-կենտրոն» համատիրությանը, այս տարի, ճիշտ է' քիչ, բայց անպայման գումար կհատկացվի նաև մի քան այլ համատիրությունների: Ընհանուր առմամբ, Գյումրու քաղաքապետը վերջին 2 տարվա ընթացքում քաղաքում գործող համատիրությունների ինստիտուտը կայացած համարեց:

 

 

Արմենուհի Մխոյան