Ուկրաինայի արդարադատության փոխնախարար Իգոր Բոնդարչուկը հայտարարել է, որ կառավարությունը մտադիր է Վրաստանի կամ Լիտվայի քաղաքացուն նշանակել արդարադատության նախարարության պետի տեղակալ: Այս մասին հայտնել է «Украинская правда»-ն:

 

«Մոտ ապագայում կհրավիրվեն արտասահմանյան փորձագետներ, ովքեր օրենքի գերակայության կառուցման գործում հաջող փորձ ունեն: Դրանք Վրաստանից և Լիտվայից մասնագետներն են: Մոտ ապագայում մեր արդարադատության նախարարության համակարգում այդ երկրներից որևէ մեկից մասնագետ կլինի», - նշել է փոխնախարարը:

 

Կառավարության նիստում դեկտեմբերի 10-ին մտադիր են նշանակել օտարերկրացուն արդարադատության փոխնախարար, ով պատասխանատու կլինի կոռուպցիայի դեմ պայքարի համար», - ասել է Բոնդարչուկը: