Հունաստանում հիմնվել է Հունա-Եվրասիական գործարար խորհուրդ, իսկ նրա անդամները մտադիր են աշխատել Եվրասիական տնտեսական միության տարածքում: Այդ մասին «Ռիա-նովոստի»-ին տեղեկացրել է խորհրդի փոխնախագահ Զոյա Կիպրիյանովան:

 

«Խորհրդի նպատակն է զարգացնել գործանական կապերն ինչպես Եվրասիական միության, այսինքն մասնակցել տարբեր անդրազգային ծրագրերին, այնպես էլ զարգացնել համագործակցությունը միության անդամ երկրների' Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և 2015 թվականի հունվարի մեկից նաև Հայաստանի հետ: Քանի որ միության ներսում լինելու է ապրանքների տեղաշարժի միասնական տարածք, ապա մենք կմասնակցենք միասնական շուկայի նախագծերին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասել է Կիպրիյանովան:

 

Հունա-Եվրասիական գործարար խորհուրդը հիմնվել է այս տարվա սեպտեմբերին: Նրա նախագահն է Հունաստանի արտաքին գործերի նախարարի նախկին տեղակալ Սպիրոս Կուվելիսը, իսկ փոխնախագահներն են' «Ալդեմար» հյուրանոցային ցանցի փոխնախագահ և կառավարիչ Ալեքսանդր Անգելոպուլոսը և ռուս-հունական առևտրաարդյունաբերական պալատի նախկին նախագահ Զոյա Կիպրիյանովան: