ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի նոյեմբերի 11-ի որոշմամբ Պալատին կից ստեղծվել է երիտասարդական խորհուրդ, որը ստեղծվել է երկու տարի ժամկետով՝ Նելլի Հարությունյանի նախագահությամբ: Խորհրդի անդամներ են նաև Հայկազ Գալստյանը, Աղավնի Մադոյանը, Տաթևիկ Շալջյանը, Մարինե Ֆարմանյանը, Կարեն Տոնոյանը, Գրիշա Բալասանյանը։

 


Երիտասարդական խորհուրդը ստեղծվել է՝ ելնելով երիտասարդ փաստաբանների մասնագիտական գործունեության ընթացքում առաջացած խնդիրները վեր հանելու և դրանց լուծմանն աջակցելու անհրաժեշտությունից, ասվում է Պալատի հաղորդագրության մեջ: