Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նախազգուշացնում Է, որ Էբոլա տենդի համաճարակը, չնայած մասնագետների գործադրած բոլոր ջանքերին, շարունակում Է տարածվել Արեւմտյան Աֆրիկայում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
ԱՀԿ-ի ղեկավար Մարգարետ Չենը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել Է, որ, չնայած վերջին ամիսներին իրադրության որոշակի բարելավմանը, համաշխարհային հանրակցությունը չպետք Է դադարեցնի համաճարակը հաղթահարելու փորձերը:
Նա նաեւ ընդգծել Է, թե կարեւոր պատճառներից մեկը, որը մասնագետներին խանգարում Է վիրուսի դեմն առնել, այն Է, որ առավել ծանր վիճակում հայտնված երկրներում՝ Լիբերիայում, Սիեռա Լեոնեում եւ Գվինեայում, շատ բնակիչներ մինչ այժմ բժիշկներին շարունակում են խանգարում են հիվանդներին օգնություն ցուցաբերելու գործում եւ սխալ են թաղում մահացածներին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալների համաձայն՝ Գվինեայում, Լիբերիայում եւ Սիեռա Լեոնեում, Էբոլա վիրուսի հարուցած հիվանդությունից մահացածների թիվը հասել Է 6 հազար 331-ի: Էբոլա տենդով վարակվածների թվաքանակը 17 հազար 800 Է::
Իրադրությունն առավել ծանր է Լիբերիայում՝ 7 հազար 719 վարակված եւ 3 հազար 177 մահացած: Նրան հաջորդում են Սիեռա Լեոնեն (համապատասխանաբար 7 հազար 798 եւ 1742) եւ Գվինեան (2 հազար 283 եւ 1412):
Մասնագետներին հատկապես մտահոգում են Սիեռա Լեոնեում հիվանդության տարածման տեմպերը: Այդ երկիրը հիվանդացածների թվով առաջին անգամ առաջ է անցել Լիբերիայից: