Ռուսաստանի Դաշնության ոստիկանությունը Լիսվա քաղաքում ադրբեջանցիներից բաղկացած թմրանյութերի շրջանառությամբ զբաղվող ավազակախումբ է ձերբակալել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ռուսաստանյան ԶԼՄ-ները, անցկացված օպերատիվ միջոցառումների արդյունքում 7 մարդ է ձերբակալվել: Թմրանյութերի առեւտրի կազմակերպիչ Ադրբեջանի քաղաքացին Պերմում ձեռք բերած հերոինը վաճառելու համար բերել է Լիսվա: Ավազակախմբի ղեկավարը այստեղ առեւտրային ցանց է ստեղծել եւ սկսել վաճառել է այն իր հայրենակիցների միջոցով: Ոստիկանությունը նրա մի շարք միջնորդների մոտ ընդհանուր քաշով 400 գ հերոին է հայտնաբերել:

 

Առեւտրի ցանցի ադրբեջանցի ղեկավարի տանն անցկացված խուզարկության ժամանակ հայտնաբերվել է 150 գ հերոին: Փաստի հետ կապված քրեական գործ է հարուցվել: