Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Ռուսաստանն անպատասխան չի թողնի ԱՄՆ-ի կողմից սահմանված նոր հակառուսական պատժամիջոցները: Այս մասին հայտնել է Газета.Ru-ն:

 

«Անխոս, մենք անպատասխան չենք թողնի դա»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարարը՝ պատասխանելով «Ինտերֆաքս» գործակալության հարցին:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սպիտակ տունը կարող է նոր պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի դեմ՝ Ուկրաինայի հարցում դիրքորոշման համար։