Ռուսաստանն առանց պատասխանի չի թողնի Եվրամիության և ԱՄՆ-ի կողմից կիրառված նոր պատժամիջոցները, բ այց պատասխանը պետք է լինի կշռադատված' ուղղված ազգային տնտեսության, շահերի պաշտպանությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ-Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն: Նա ընդգծել է, որ չի կարողացել առանց տարակուսանքի ընդունել Արևմուտքի նոր պատժամիջոցները: «Ինչպես իրեն հարգող ցանկացած երկիր, մենք իհարկե չենք կարող դա անպատասխան թողնել, բայց ես գտնում եմ, որ մեր պատասխանը պետք է լինի հանգիստ, կշռադատված, իսկ առաջին հերթին' ուղղված ազգային տնտեսության և շահերի պաշտպանությանը»,-ընդգծել է Մատվիենկոն:

 

Նրա խոսքերով, պատժամիջոցները երբեք արդյունավետ չեն եղել: «Արդեն վաղուց բոլորին հայտնի է, որ Ռուսաստանի հետ սպառնալիքներով խոսելն անիմաստ է և ոչ արդյունավետ»,- ընդգծել է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի խոսնակը: