Միավորված ավիաշինական կորպորացիայի (ՄԱԿ) ղեկավար Միխայիլ Պողոսյանը համոզված է, որ Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի տնտեսական պատժամիջոցները չեն վերաբերի ավիաշինարարների փոխշահավետ համագործակցությանը:

 

«Ես կարծում եմ, որ մեր տնտեսական համագործակցությունը փոխշահավետ բնույթ է կրում, և այն քաղաքական որոշումները, որոնք այսօր ընդունվում են, չպետք է վերաբերեն, չեն վերաբերի այնպիսի սերտ երկարաժամկետ փոխշահավետ համագործակցությանը, ինչպիսին մերն է»,-ընդգծել է նա ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում:

 

Պողոսյանը հավելել է, թե արևմտյան գործընկերները հասկանում են, որ այսօր հնարավոր չէ հաստատել երկարաժամկետ համագործակցություն՝ այն պայմանավորելով տեղի ունեցող առանձին իրադարձություններով: «Մենք այնպիսի հիմք ենք դրել, որը քանդելը ձեռնտու չէ ոչ մեզ, ոչ մեր արտասահմանյան գործընկերներին»,-նշել է ՄԱԿ-ի ղեկավարը: