Ռուսաստանի Միավորված ավիաշինարարական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հունվարի 16-ին որոշում է կայացրել' վաղաժամ դադարեցնել ընկերության նախագահ Միխայիլ Պողոսյանի լիազորությունները: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը' վակայակոչելով «Վեդոմոստին», որոշումը կայացվել է հեռակա քվերակությամբ: Նոր նախագահի պաշտոնում հաստատվել է Յուրի Սլյուսարը:

 

Սլյուսարը Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի փոխնախարարն է: Պողոսյանը կմնա ընկերության գլխավոր կոնստրուկտորի պաշտոնում:

 

Ռուսաստանում այս կադրային փոփոխությունը պաշտոնապես բացատրել են ընկերության ունեցած մեծաթիվ առաջադրանքներով և կորպորացիայի արագ զարգացմամբ:

 

Պողոսյանը կորպորացիան գլխավորում էր 2011-ի փետրվարից: Նրա պայմանագիրը ենթադրում էր հնգամյա շրջան: