ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 13-ին, ժամը 12.10-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցի թիվ 110 հասցեում՝ կաթսայատանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Րաֆֆու փողոցի տներից մեկի տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.20-ին, մարվել՝ 12.39-ին: Այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 3 քմ: