Վերջին երկու տասնամյակում մոլորակի վրա գրագիտությունը ցածր տեմպերով Է տարածվում եւ այժմ կազմում Է միայն 84 տոկոս: Դա նշանակում Է, որ տարբեր երկրների 781 միլիոն չափահասներ կամ Երկրագնդի մոտավորապես յուրաքանչյուր տասներորդ բնակիչն ընդհանրապես կարդալ եւ գրել չգիտի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԱՄ Ն-ի «Գլոբալիստ» ցանցային հրատարակության հետազոտական կենտրոնը:

 

Կենտրոնը զեկույց Է պատրաստել Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության եւ մշակույթի հարցերի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) տվյալների հիման վրա:

 

Անգրագիտության վերացումն արագ տեմպերով Էր ընթանում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, բայց ընթացիկ դարում խիստ դանդաղել Է, նշում են փորձագետները: 1950-ից մինչեւ 1990-ական թվականը գրագիտության մակարդակը 56-ից բարձրացել Է մինչեւ 76 տոկոս, իսկ հաջորդ տասը տարում՝ մինչեւ 82 տոկոս:

 

Սակայն 2000 թվականից ի վեր այդ ցուցանիշն ավելացել Է միայն 2 տոկոսով: Զեկույցի հեղինակների կարծիքով՝ դա ընդհանուր առմամբ բացատրվում Է Կենտրոնական Աֆրիկայի եւ Արեւմտյան Ասիայի երկրների սոցիալ-տնտեսական ծայրահեղ ցածր մակարդակով, որտեղ ապրում Է կարդալ եւ գրել չիմացող 597 մլն մարդ: «Նրանք կազմում են աշխարհի բոլոր անգրագետ մարդկանց 76 տոկոսը»,-ասված Է փաստաթղթում:

 

Միակ հուսադրող փաստն այն Է, որ Հարավային եւ Արեւմտյան Ասիայի պետությունների երիտասարդների շրջանում գրագիտության մակարդակը նկատելիորեն ավելի բարձր Է, քան ավագ սերնդի մոտ:

 

Ընհանուր առմամբ ամբողջ աշխարհում 15-ից մինչեւ 24 տարեկան պատանիների եւ աղջիկների շրջանում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի վիճակագրական ինստիտուտի տվյալների համաձայն, գրագիտությունն այժմ կազմում Է 90 տոկոս: «Այդ ցուցանիշը բարձր Է թվում, բայց, միեւնույն Է, դա նշանակում Է, որ 126 մլն երիտասարդներ կարդալ եւ գրել չգիտեն»,- նշում են «Գլոբալիստ հետազոտական կենտրոնի փորձագետները:

 

Նրանք նաեւ ուշադրություն են հրավիրում այն բանի վրա այն, որ ընդհանուր առմամբ գրագիտությունը տղաների շրջանում 6 տոկոսով ավելի բարձր Է, քան աղջիկների շրջանում, իսկ ամենամեծ խզումն այս բնագավառում դիտվում Է, բնականաբար, աղքատ մուսուլմանական երկրներում: Մոլորակի վրա 781 միլիոն անգրագետ մարդկանց երկու երրորդը կազմում են կանայք: Նրանց ավելի քան 30 տոկոսը (187 միլիոնը) ապրում Է Հնդկաստանում:

 

Ընդհանրապես անգրագետ բնակիչների ամենաբարձր թվաքանակը՝ 286 միլիոն, Հնդկաստանում Է: Ցուցակի հաջորդ տեղերն զբաղեցնում են՝ Չինաստանը (54 մլն), Պակիստանը (52 մլն), Բանգլադեշը (44 մլն), Նիգերիան (41 մլն), Եթովպիան (27 մլն), Եգիպտոսը (15 մլն), Բրազիլիան (13 մլն), Ինդոնեզիան (12 մլն) եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը (12 մլն): Այս տասը երկրներին բաժին Է ընկնում Երկրագնդի բոլոր անգրագետ մարդկանց ավելի քան երկու երրորդը:

 

Ամերիկացի մասնագետները նաեւ ընդգծում են, որ, չնայած բացարձակ բարձր ցուցանիշին, Չինաստանում անգրագիտության հարաբերական մակարդակը կազմում Է բնակչության միայն 5 տոկոսը: Զեկույցի հեղինակները վստահ են, որ «առաջիկա տասնամյակներում» անգրագիտությունը ՉԺՀ-ում ամբողջությամբ կվերանա: Նրանց կարծիքով՝ այդ մասին Է վկայում այն փաստը, որ չինացի երիտասարդների շրջանում գրագիտության մակարդակն այժմ կազմում Է 99,6 տոկոս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: