Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կիրակի՝ դեկտեմբերի 14-ին, Ղազախստան կատարած այցի ժամանակ հանդիպել է երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Նրանք կարևորել են Եվրասիական տնտեսական միության աշխատանքի մեկնարկը 2015 թ. հունվարի 1-ից: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:

 

շարունակելու է աճել:

 

«Հունվարի 1-ից աշխատելու ենք Եվրասիական տնտեսական միության համակարգով: Համատեղ ձեռնարկությունները զարգանում են, շուկայական պայմանները կբարելավվեն: Ընդհանուր օգուտը նրանից է, որ մենք ունենք ընդհանուր մաքսային սահմաններ, ունենք մարդկանց և ապրանքների ազատ տեղափոխման հնարավորություն: Իսկ դեկտեմբերի 23-ին հանդիպում կանցկացվի Մոսկվայում, մենք վավերացնելու ենք Հայաստանի՝ ԵՏՄ մուտքը»,- ասել է Նազարբաևը:

 

Մեդվեդևն իր հերթին նշել է, որ երկու երկրները սերտ գործընկերներ են, որոնք առջևում ունեն շատ լուրջ ինտեգրման նախագիծ: ՌԴ վարչապետը բնութագրել է առևտրի ծավալի ընթացիկ տատանումները «անցողիկ»: Նա շնորհավորել է Ղազախստանի նախագահին և բոլոր քաղաքացիներին Անկախության օրվա կապակցությամբ: