Հինգ մարդ ձնաբքի զոհ Է դարձել Ճապոնիայի հյուսիսում՝ Հոկայդո կղզու շրջանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 18-ին հաղորդել են երկրի զանգվածային լրատվամիջոցները:

 

Մասնավորապես, մահվան պատճառ են դարձել ճանապարհատրանսպորտային պատահարները եւ տանիքի փլուզումը, որի վրա շատ ձյուն Էր կուտակվել: Եվս մեկ մարդ Է զոհվել՝ ընկնելով իր տան տանիքից, որը նա մաքրում Էր ձյունից: Բացի դրանից, երկու նավատիներ են անհայտ կորել այն բանից հետո, երբ չինական ձկնորսանավը, փոթորկից ապաստան փնտրելով՝ ծանծաղուտն Է ընկել Ճապոնական ծովի Օկի կղզիների շրջանում:

 

Փոթորկի պատճառով չեղյալ են հայտարարվել նաեւ առնվազն 550 ներքին եւ միջազգային ավիաչվերթներ: Վատ եղանակը հանգեցրել Է բարձր մակընթացությունների եւ Հոկայդոյի արեւելքում Նեմուրո քաղաքի հեղեղման: Ճապոնիայի որոշ շրջաններում տեղացել Է 185 սանտիմետր ձյուն: Քամու արագությունը հասնում Է ժամում 160 կիլոմետրի:

 

Օդերեւութաբանները կանխատեսում են, որ դեկտեմբերի 18-ին Ճապոնիայի հյուսիսում եւ նրա արեւմտյան ափի մոտ վատ եղանակային պայմանները կպահպանվեն, եւ որ դեկտեմբերի 19-ին հնարավոր են նոր տեղումներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: